Նախնական հասկացություններ՝

  1. Ադմինիստրացիա՝ MySite.am կայքի ադմինիստրացիա:
  2. Օգտատեր՝ mysite.am-ի հետ համագործակցող, 16 տարեկանը լրացած անձ, ում հետ համաձայնեցվում են ստորև բերվող պայմաններն ու պահանջները:
  3. Ենթակայք՝ mysite.am դոմեյնի ենթադոմեյնում գտնվող կայք, որը օգտագործում է օգտատերը:

 

Համագործակցությունից առաջ օգտատերը պետք է տրամադրի՝

  1. ենթակայքի անունը,
  2. ենթակայքի լօգօ,
  3. ենթակայքի նկարագրությունը,
  4. հավաստի կոնտակտային տվյալները,
  5. անձնագիր կամ այլ անձը հաստատող փաստաթուղթ,
  6. գաղափար/տեսլական,
  7. սկզբնական ինֆորմացիա,

որից հետո ադմինիստրացիան կկայացնի որոշում՝ սկսել համագործակցությունը, թե ոչ:

Ադմինիստրացիան իրավունք ունի՝

  1. Ցանկացաց պահի դադարեցնել համագործակցությունը օգտատիրոջ հետ՝ ներկայացնլով (կամ հատուկ դեպքերում առանց ներկայացնելու) պատճառը, դրա մասին տեղեկացնելով օգտատիրոջը գրավոր՝ էլ.հասցեյով, կամ բանավոր՝ հեռախոսով:
    1. Համագործակցության դադարեցումից հետո ենթակայքի նկատմամբ բոլոր իրավունքները մնում են MySite.am կայքի ադմինիստրացիային:
    2. Դադարի պահից սկսած օգտատերը կորցնում է իր իրավունքները ենթակայքի նկատմամբ, ինչպես նաև շահաբաժինները ենթակայքից:
  2. Ստանալ կայքում տեղադրված գովազդներից եկող հասույթների մինչև 70%-ը՝ նախորոք քննարկելով տոկոսադրույքը օգտատիրոջ հետ:
  3. Պահանջել տոկոսադրույքի վերանայում (ոչ շուտ, քան նախորդ քննարկումից 1 ամիս հետո):
  4. Օգտատիրոջից պահանջել ենթակայքից հեռացնել ցանկացած գրառում, տեսահոլովակ կամ նկար (բացառիկ դեպքերում կատարել դա ինքնուրույն, առանց օգտատիրոջը նախորոք զգուշացնելու):
  5. Ենթակայքի աշխատանքի դադար նկատելու դեպքում՝ նրա հանդեպ օգտագործման իրավունքները տրամադրել այլ օգտատիրոջ՝ այդ մասին տեղեկացնելով նախկին օգտատիրոջը (գրավոր՝ էլ.նամակով, կամ բանավոր՝ հեռախոսով):

 

Ադմինիստրացիան պարտավոր է՝

  1. Օգտատիրոջը տրամադրել
    1. գործող ենթակայք (նախորոք տրամադրված շաբլոններից մեկը)
    2. ենթադոմեյն՝ mysite.am տիրույթում(օրինակ՝ hayer.mysite.am)
    3. գործող գովազդային վահանակներ ( 1 էջի վրա նվազագույնը 1, առավելագույնը 5)
    4. ենթակայքի համար հոսթինգային տարածք
    5. ենթակաքյի գովազդներից ստացված եկամուտի հաշվետությունը
      ( ցպահանջ, բայց ոչ հաճախ քան շաբաթը 2 անգամ )
    6. ենթակայքի այցելությունների մասին հաշվետությունների դիտելու իրավունք
  2. Հետևել ենթակայքի հոսթինգային սերվերի անխափան աշխատանքին: Օգտատիրոջ կողմից կայքի ադմինիստրատիվ հատվածից կայքի խափանման դեպքում ադմինիստրացիան պարտավոր չէ վերականգնել ենթակայքի աշխատանքը
  3. Օգտատիրոջը ցույց տալ կայքի հետ աշխատանքի բազային ձևերը

Ադմինիստրացիան պատասխանատու չէ այն ամենի համար, ինչը ներառված չէ վերև:
Ադմինիստրացիան պարտավոր չէ կատարել վերև նշվածներից բացի այլ պայմաններ:

 

Օգտատերը պարտավոր է՝

  1. Տրամադրել հավաստի տեղեկատվություն սեփական անձի մասին, ինչպես նաև ենթակայքի օգտագործման նպատակների վերաբերյալ
  2. Ադմինիստրացիայի պահանջով կայքից անհապաղ հեռացնել ցանկացած գրառում, տեսահոլովակ կամ նկար
  3. Ենթակայքում չտեղադրել ՀՀ Օրենքներով արգելվող որևէ գրառում, տեսահոլովակ կամ նկար
  4. Ենթակայքից այլ եկամուտներ ստանալու դեպքու՝ դրանց մասին տեղեկացնել ադմինիստրացիային (գրավոր՝ էլ.նամակով, կամ բանավոր՝ հեռախոսով):
  5. Ենթակայքի հետ աշխատանքը ժամանակավոր դադարեցնլու դեպքում այդ մասին առնվազն 3 օր առաջ տեղակացնել ադմինիստրացիային (գրավոր՝ էլ.նամակով, կամ բանավոր՝ հեռախոսով), այլապես, ադմինիստրացիան, ենթակայքի աշխատանքի դադար նկատելու դեպքում, նրա հանդեպ օգտագործման իրավունքները կարող է տրամադրել այլ օգտատիրոջ՝ այդ մասին տեղեկացնելով նախկին օգտատիրոջը (գրավոր՝ էլ.նամակով, կամ բանավոր՝ հեռախոսով):

 

Օգտատերը իրավունք ունի՝

  1. Ստանալ գործող ենթակայք, նախորոք ստացած շաբլոններից մեկը:
  2. Ստանալ ենթակայքի համար ենթադոմեյն mysite.am տիրույթում:
  3. Ստանալ ենթակայքի գովազդային վահանակներից ստացված եկամուտի նվազագույնը 30%-ը:
  4. Ստանալ ենթակայքի հաճախումներին ծանոթանալու իրավունքներ:
  5. Ստանալ ենթակայքից այլ եկամուտներ, դրանց մասին տեղեկացնելով ադմինիստրացիային
  6. Ադմինիստրացիայից պահանջել գովազդային վահանակներից ստացված եկամտի հաշվետվություն (ոչ հաճախ, քան շաբաթը 2 անգամ):

Այն բոլոր դեպքերում, որոնք ներկայացված չեն վերևում, ադմինիստրացիան իրավունք ունի գործել սեփական նախաձեռնությամբ: